«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դավիթ-Գարեջիի հարցը կքննարկվի Բաքվում

Դավիթ-Գարեջիի հարցը կքննարկվի Բաքվում
02.06.2019 | 22:10

Վրասատնի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հունիսի վերջին կայցելի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Վրասատնի Առաջին ալիքը:

«Տեղական իշխանությունների հետ քննարկման հիմնական թեման կվերաբերի վիճելի տարածք համարվող Դավիդ Գարեջիի սահմանագծման ու սահմանազատման հարցերին»,- տեղեկացրել է Առաջին լրատվականը:

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին ադրբեջանցի սահմանապահները փակել էին դեպի համալիր տանող ճանապարհը, ինչն էլ վեճերի և բողոքի ցույցերի պատճառ էր դարձել: Ադրբեջանցիները դեպի վանական համալիր տանող ճանապարհը բացել էին 5 օր անց միայն:

Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ էլ ադրբեջանցիները խնդրահարույց համալիրի սահմանագոտում ավտոերթ էին կազմակերպել՝ ազդարարելով նոր ճանապարհ կառուցելու մասին:

«Այդ քայլով պաշտոնական Բաքուն ցանկանում է ցույց տալ Թբիլիսիին, որ մտադրություն չունի քննարկելու վանական համալիրի պատկանելիության հարցը,- գրել էին վրացական լրատվամիջոցներն ու հավելել,- Հետևելով դեպքերի զարգացմանը՝ հնարավոր է լարվեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները, սահմանին կարող են բախումներ լինել: Եվ, գուցե, այս ամենը նկատի ունենալով է, որ Վրաստանի վարչապետն և արտաքին գործերի նախարարը հանդարտության կոչով դիմել են վրաց ժողովրդին ու հավաստիացրել՝ Բաքվի հետ անդրկուլիսյան պայմանավորվածություններ չեն լինելու»:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ