«ԱՄՆ-ը պատրաստ է առանց որևէ նախապայմանի բանակցությունների մեջ ներգրավվել Իրանի հետ»՝ Շվեյցարիայի Բելինցոնա քաղաքում ԱԳ նախարար Իգնացիո Կասիսի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մենք պատրաստ ենք առանց որևէ նախապայմանի բանակցությունների սեղանի շուրջ նստել իրանցիների հետ: Դրա հետ մեկտեղ Իսլամական հանրապետության չարամիտ գործողությունների արմատական փոփոխությանն ուղղված մեր քայլերը չեն դադարելու», - նշել է Պոմպեոն: