«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահը հրաժարական է ներկայացրել

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահը հրաժարական է ներկայացրել
02.06.2019 | 22:14

Այսօր հրաժարական է ներկայացրել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Անդրեա Նալեսը: Եվրախորհրդարանի ընտրություններում սոցիալ-դեմոկրատները պատմական հակառեկորդ սահմանեցին՝ քվեների թվով զիջելով ոչ միայն կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատներին, այլև կանաչներին: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշը, ըստ վերջին սոցհարցումների, չի գերազանցում 12 տոկոսը: Reuters-ի տեղեկություններով՝ Անդրեա Նալեսը լքում է ոչ միայն կուսակցության նախագահի, այլև Բունդեստագում Սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավարի պաշտոնը:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ