«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իսրայելի օդուժը ռմբակոծել է Սիրիայի տարածքը

Իսրայելի օդուժը ռմբակոծել է Սիրիայի տարածքը
02.06.2019 | 22:15

Իսրայելի ՊՆ տեղեկացրել է, որ ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի կառավարական բանակի` Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմակայաններից մի քանիսը՝ այդ թվում Սիրիայի բանակի հրետանային և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների տեղակայման վայրերը:


Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, իսրայելական հարվածների հետևանքով երեք զինծառայող է զոհվել: Թել Ավիվը պնդում է, որ այս քայլին դիմել է սիրիական բանակի կողմից Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող Գոլանի բարձունքների հրթիռակոծությանն ի պատասխան:


Գոլանի բարձունքների ուղղությամբ հրթիռներն արձակվել էին հունիսի 1-ին:
«Հստակ չէ այդ գործողության հեղինակը Սիրիայի կառավարական բանակն էր, բայց Սիրիայի տարածքից իրականացվող ցանկացած հարձակման համար մենք պատասխանատու ենք համարում կառավարական ուժերին», - հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ