Հայաստանը պետք է միջազգային հանրության պահանջներին համապատասխան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման մեջ՝ Հայաստանի ԱԳՆ-ի վերջին հայտարարության առնչությամբ:
«Հայաստանի ԱԳՆ-ի՝ հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ներկա իրավիճակի վերաբերյալ այդքան էմոցիոնալ և միևնույն ժամանակ այդքան հակասական հայտարարության պատճառը հասկանալի է: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին»,- ասված է հաղորդման մեջ:
Ադրբեջանական կողմը կրկին պնդել է, թե կորուստների և երկկողմ տարաձայնությունների համար «միակ մեղավորը» Հայաստանն է: