«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իրանը զգուշացնում է, որ Պարսից ծոցում ցանկացած ռազմական բախման դեպքում նավթի գները կգերազանցեն 100 դոլարը

Իրանը զգուշացնում է, որ Պարսից ծոցում ցանկացած ռազմական բախման դեպքում նավթի գները կգերազանցեն 100 դոլարը
02.06.2019 | 22:16

Պարսից ծոցում տեղակայված ԱՄՆ ռազմական նավերը բավականին մոտ են գտնվում իրանական հրթիռներին՝ ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զինվորական հարցերով գլխավոր օգնականը՝ զգուշացնելով, որ ցանկացած բախում երկու երկրի միջև նավթի գինը կհասցնի 100 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

«Ամերիկացիները քաջատեղյակ են, որ իրենց ռազմական ուժերը տարածաշրջանում Իրանի հրթիռներին մոտ են տեղակայված և ամերիկյան և այլ օտարերկրյա ռազմանավեր գտնվում են «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» դիրքերից տեսանելի հեռավորությամբ», - ասել է Խամենեիի օգնական Ռահիմ Սաֆարին: Նրա խոսքով՝ Պարսից ծոցում արձակված առաջին կրակոցը նավթի գինը կբարձրացնի 100 դոլարից էլ ավելի, ինչն «անտանելի կլինի Ամերիկայի, Եվրոպայի և ԱՄՆ դաշնակիցների համար, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան»:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ