«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վրացիներն Ալիևին խորհուրդ են տալիս ընդունել, որ Դավիդ Գարեջին վրացական պատմամշակութային հուշարձան է

Վրացիներն Ալիևին խորհուրդ են տալիս ընդունել, որ Դավիդ Գարեջին վրացական պատմամշակութային հուշարձան է
02.06.2019 | 22:17

Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամներն այսօր քայլերթով հասել են Դավիթ Գարեջի վանական համալիր: Ճանապարհին նրանց են միացել քաղաքացիական անձինք ու հոգևորականներ: Ակցիայի մասնակիցներն այնքան շատ են եղել, որ վրացի սահմանապահները նրանց համալիր են ճանապարհել խմբերով:

«Հայրենասերների դաշինքի» առաջնորդներից Իրմա Ինաշվիլիի հայտարարությամբ՝ իրենց ակցիայի նպատակն է՝ հիշեցնել Ադրբեջանին, որ համալիրը վրացական կողմին է պատկանում: «Հավաքի գլխավոր նպատակն է, որ Վրաստանի ու Ադրբեջանի կառավարությունները մեզնից հստակ ուղերձ ստանան, որ Դավիդ Գարեջին վրացական հող է և մտադրություն չունենք զիջելու Ադրբեջանին: Դավիդ Գարեջին Վրաստան է, և դա ապացուցելու կարիք չկա: Մենք հարգում ենք Ադրբեջանի ժողովրդին: Հույս ունենք, որ նրանք գիտակից նախագահ ունեն: Այդ պատճառով էլ հույս ենք տածում, որ վերջ կդրվի պնդումներին, թե Դավիդ Գարեջին ալբանական մշակութային հուշարձան է: Այստեղ հավաքված ժողովուրդը վրացական պատմամշակութային հուշարձան է պաշտպանում»,- հայտարարել է Ինաշվիլին:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ