«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Չինաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի «սպիտակ գիրքը»

Չինաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի «սպիտակ գիրքը»
02.06.2019 | 22:18

Չինաստանը երկու երկրների միջև առևտրային պատերազմ սանձազերծելու ամբողջ պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի վրա և բանակցելու պատրաստակամություն հայտնել:

«Չինաստանն առևտրային պատերազմ չի ցանկանում, սակայն չի վախենում և, անհրաժեշտության դեպքում, կպայքարի մինչև վերջ»,- ասվում է «սպիտակ գրքում»՝ ՉԺՀ պետական խորհրդի հունիսի 2-ին հրապարակված ծրագրային փաստաթղթում: Գրքում նշվում է, որ «բանակցությունների ընթացքում պետք է հարգել երկրի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը և երկու կողմերի միջև ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ շահի վրա»: Փաստաթղթում շեշտվում է, որ կան որոշակի սահմաններ, և Չինաստանը «սկզբունքային հարցերի» վերաբերյալ փոխզիջման չի գնա: Նշվում է նաև, որ Չինաստանը բավականաչափ ռեսուրսներ ունի տնտեսության «առողջությունն» ապահովելու համար նաև լարվածության դեպքում:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ