Հունիսի 3-7-ը Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը հունիսի կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևանում հունիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Այլընտրանքային ավտոճանապարհներն են՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: