«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ նախագահը պահանջել է, որ Ռուսաստանն ու Իրանը դադարեցնեն Իդլիբի ռմբակոծումները

ԱՄՆ նախագահը պահանջել է, որ Ռուսաստանն ու Իրանը դադարեցնեն Իդլիբի ռմբակոծումները
03.06.2019 | 13:06

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 2-ին կոչ է արել Ռուսաստանին, Սիրիայի իշխանություններին եւ Իրանին՝ դադարեցնել ռմբակոծումները Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում: Twitter-ում նա գրել է. «Լսեցի, որ Ռուսաստանը, Սիրիան եւ ավելի պակաս չափով Իրանն ամբողջ ուժով ռմբակոծում են Սիրիայի Իդլիբի նահանգը եւ զանգվածային կարգով սպանում խաղաղ շատ բնակիչների: Աշխարհը հետեւում Է այդ սպանդին: Ո՞րն է նպատակը, դա ի՞նչ կտա ձեզ: Կանգ առեք»:


Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ կայացած զրույցում Թրամփը նշել է. «Ինձ դուր չի գալիս՝ ինչ է տեղի ունենում Սիրիայի Իդլիբում: Նրանք անխտիր սպանում են շատ, շատ խաղաղ բնակիչների»: Իդլիբի շրջանում իրադրությունը սրվել է մայիսի սկզբին, մայիսի 21-ից զինյալները զանգվածային գրոհներ են ձեռնարկում կառավարական զորքերի դիրքերի վրա:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ