«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գագիկ Ծառուկյան. Որևէ մեկը խմբակցությունում անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի

Գագիկ Ծառուկյան. Որևէ մեկը խմբակցությունում անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի
03.06.2019 | 20:41

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր նիստ է հրավիրել՝ զգուշացնելով բոլոր պատգամավորներին՝ որևէ մեկն անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի։ Ծառուկյանի զգուշացումը հաջորդել է խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի օրերս արած հայտարարությանը, թե սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի։ «Ես կողմնակից եմ ազատություն Ռոբերտ Քոչարյանին, իսկ ինչ մնում է դատաիրավական ոլորտին և բոլոր ոլորտներին, անպայման թող իրականացնեն բոլոր ստուգումները», - ասել էր Ղուկասյանը։ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց՝ խմբակցությունում պետք է հարցերը քննարկվեն, ընդհանուր որոշում լինի և նոր հայտարարություն արվի։ «Ես դրա համար այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել՝ որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի։ Խմբակցություն է, խմբակցությունում պետք է քննարկվի և ընդհանուր որոշումը ոնց լինի, այդպիսի հայտարարություն արվի», - ասաց Ծառուկյանը։

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ