Ադրբեջանը չեղարկել է ԱՄՆ Boeing ընկերության հետ պայմանագիրը, որի ընդհանուր արժեքը մեկ միլիարդ դոլար էր՝ հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL)պաշտոնական ներկայացուցիչ Փաշա Քեսամանսկին:
Ադրբեջանը նախատեսում էր Boeing 737 MAX մակնիշի 10 օդանավ գնել:
«Պայմանագիրը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով», - նշել է AZAL-ի ներկայացուցիչը: Boeing 737 MAX օդանավերի շահագործումը ողջ աշխարհում դադարեցվել է Ինդոնեզիայում և Եթովպիայում վթարներից հետո, որոնց պատճառը, ըստ նախնական տվյալների, գործարանային խոտանն էր: