«ՎԵՏՕ»-ն կրկին բողոքի ակցիա է կազմակերպել Երևանում Սորոսի գրասենյակի մոտ: Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված։ «ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրեն ոչինչ չի խանգարելու գրասենյակ հասնելու հարցում։ Նա փորձեց ճեղքել ոստիկանական պատնեշը, իրավիճակը լարվեց. քաշքշուկ եղավ ոստիկանների ու ակտիվիստների միջև։ Նարեկ Մալյանը հայտարարեց, թե ոստիկանությունը գործում է ապօրինի։
Նա բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց մոբիլիզացվել Սորոսի գրասենյակի մոտ, որպեսզի ճեղքեն ոստիկանական պատնեշն ու, ի վերջո, ակցիան իրականացնեն հենց գրասենյակի առջև: