«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սոցիալ-դեմոկրատները կքննարկեն Մերկելի կառավարության հետ համագործակցության նպատակահարմարությունը

Սոցիալ-դեմոկրատները կքննարկեն Մերկելի կառավարության հետ համագործակցության նպատակահարմարությունը
04.06.2019 | 12:27

«Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հունիսի 24-ին կքննարկի Անգելա Մերկելի կոալիցիոն կառավարության հետ հետագա համագործակցության հարցը»՝ հայտարարել է կուսակցության նորաստեղծ ժամանակավոր ղեկավար մարմնի՝ եռանախագահության անդամ Մալու Դրեյերը՝ կուսակցության նախագահ Անդրեա Նալեսի հրաժարականի հաջորդ օրը:


Գերմանացի սոցիալ-դեմոկրատների նախագահը հեռացավ Եվրոպական խորհրդարանի ընտրություններից մի քանի օր անց: Այդ ընտրություններում սոցիալ-դեմոկրատները ծանր պարտություն կրեցին` քվեների քանակով զիջելով ոչ միայն Անգելա Մերկելի քրիստոնեա-դեմոկրատներին, այլև կանաչներին: Կանցլեր Անգելա Մերկելը գտնում է, որ սոցիալ-դեմոկրատները չեն լքի կոալիցիոն կառավարությունը` արտահերթ ընտրություններ նախաձեռնելով: «Ես իրավիճակի ապակայունացման տպավորություն չունեմ: Չեմ կարծում, որ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներսում զարգացումները որևէ կերպ կազդեն կառավարության աշխատանքի վրա», - նշել է Մերկելը:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ