«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև
04.06.2019 | 12:30

Մայիսի 31-ին Բելգրադում Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարությունների քաղաքական խորհրդակցություններ են կայացել: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, սերբականը` Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Նեմանյա Ստևանովիչը։ Քննարկվել է հայ-սերբական հարաբերությունների զարգացման լայն շրջանակ՝ Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ:Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությանը:


Ավետ Ադոնցը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ կարևորելով նաև հարցի առնչությամբ ԵՄ-ի կողմից լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ