«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփն անհաջողակ Է անվանել Լոնդոնի քաղաքապետին

Թրամփն անհաջողակ Է անվանել Լոնդոնի քաղաքապետին
04.06.2019 | 12:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհաջողակ է անվանել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին, որ բազմիցս քննադատել է իրեն: «Սադիք Խանը, որ բոլոր առումներով վատ է աշխատում Լոնդոնի քաղաքագլխի պաշտոնում, տխմար անբարյացակամություն է հանդես բերել ԱՄՆ-ի ՝ անտարակույս, Միացյալ Թագավորության ամենակարեւոր դաշնակցի այցով ժամանող նախագահի նկատամամբ։ Նա ցնդած անհաջողակ է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացնի Լոնդոնում հանցավորության, այլ ոչ թե ինձ վրա», - Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։ Նա կրկնել է, որ Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանն իրեն հիշեցնում է իր ևս մեկ քննադատի՝ Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյին, այն տարբերությամբ, որ Խանը հասակով ավելի կարճ է:

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ