Շվեդական Ուփսալա քաղաքի շրջանային դատարանը մերժել է դատախազության դիմումը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին, որին Շվեդիայում մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Դատավորի խոսքով՝ կալանքի դիմումի հիմնավորումներից մեկն այն էր, որ դա անհրաժեշտ է հետաքննության շարունակման համար, սակայն ձերբակալման նախորդ հրամանն արձակվել է, երբ Ասանժը գտնվել է Էկվադորի դեսպանատանը, իսկ այժմ գտնվում է բրիտանական բանտում: Դատավորի խոսքով՝ ներկա պահին հեռակա կալանքն անհամաչափ քայլ է: WikiLeaks-ի հիմնադրի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը կարող է գալ Շվեդիա հետաքննության հետ համագործակցելու համար, նա թաքցնելու ոչինչ չունի: