«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իրանն ու Թուրքիան վերականգնում են երկաթուղային ուղիղ հաղորդակցությունը

Իրանն ու Թուրքիան վերականգնում են երկաթուղային ուղիղ հաղորդակցությունը
04.06.2019 | 13:45

Իրանն ու Թուրքիան ստորագրել են համաձայնագիր, որը վերաբերում է երկու մայրաքաղաքների միջև երկաթուղային ուղիղ հաղորդակցության վերականգնմանը հունիսի վերջին: Տեղեկությունը հայտնել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման հարցերով փոխնախարար Սաիդ Ռասուլին՝ ընդգծելով, որ Անկարայի և Թեհրանի երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կխթանի տնտեսական համագործակցության զարգացումը: Գնացքները կմեկնեն շաբաթական մեկ անգամ: Ռասուլիի խոսքով՝ երկաթուղային ուղիղ կապ կհաստատվի Թեհրանի և Վանի միջև:

Դիտվել է՝ 394

Մեկնաբանություններ