«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Միհրան Պողոսյանին Պետրոզավոդսկում ազատ են արձակել մեկուսարանից

Միհրան Պողոսյանին Պետրոզավոդսկում ազատ են արձակել մեկուսարանից
04.06.2019 | 13:55

ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի դատարանը մեկուսարանից ազատ է արձակել ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա համար տնային կալանք է սահմանվել: Նա տնային կալանքը կկրի վարձակալած բնակարանում:
Միհրան Պողոսյանը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կարելիայի Հանրապետությունում հայկական կողմի դիմումի համաձայն ձերբակալվել էր ապրիլի 19-ին: Պետրոզավոդսկում նա բնակվում էր իր ծանոթներից մեկի տանը: Ապրիլի 23-ին քաղաքային դատարանը կալանավորել էր նրան 40 օրով: Դատախազությունը քաղաքային դատարան էր ուղարկել կալանքը մինչև 6 ամիս երկարաձգելու միջնորդություն: Միհրան Պողոսյանի դատապաշտպանը տնային կալանքի միջնորդություն էր ներկայացրել: Մայիսի 24-ին դատավոր Անտոն Լևկինը ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Պողոսյանին կես տարի տնային կալանք է նշանակել: Այս որոշման հետ համաձայն չէ քաղաքային դատախազությունը:


Դատարանի որոշման համաձայն մայիսի 28-ին Միհրան Պողոսյանն ազատ է արձակվել մեկուսարանից և այժմ ապրում է վարձակալած բնակարանում՝ ոտքին էլեկտրոնային ապարանջան ամրացրած: Միհրան Պողոսյանի տնային կալանքի մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, և եթե Կարելիայի գերագույն դատարանը, այնուամենայնիվ, չեղարկի, ՀՀ ԴԱՀԿ նախկին պետը ստիպված կլինի մեկուսարան վերադառնալ:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ