«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ինչով է պայմանավորված սորոսականների սերը Սասուն Խաչատրյանի նկատմամբ

Ինչով է պայմանավորված սորոսականների սերը Սասուն Խաչատրյանի նկատմամբ
04.06.2019 | 13:56

«Հրապարակը» գրում է. «Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում բուռն քննարկում է ընթացել, թե ով է մեղավոր, ինչ անել։ Սորոսականներն ու նրանց հարող մի քանիսը, որոնք խմբակցությունում մոտ 20 հոգի են և շատ միասնական, միաբերան պնդել են, որ դա Արթուր Վանեցյանն է արել։ Նրանց նեգատիվ վերաբերմունքն ԱԱԾ տնօրենի հանդեպ արդեն աչք է զարնում, մանավանդ՝ ՀՔԾ պետի նկատմամբ խիստ բարյացկամ վերաբերմունքի ֆոնին, չնայած Քոչարյանի գործը վերջինիս վարույթում է, և բոլոր իրավական աբսուրդների համար հենց նա է պատասխանատու։
Մեր հարցին, թե ինչով է բացատրվում սորոսականների անբացատրելի սերը Սասուն Խաչատրյանի նկատմամբ, իշխանական պատգամավորներից մեկն ասաց. «Շատ պարզ բացատրություն ունի՝ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատրյանը, Սորոսի հիմնադրամի բորդի՝ վարչության անդամ է»»։

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ