«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել ՌԴ-ում

Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել ՌԴ-ում
04.06.2019 | 13:57

«Ժողովուրդը» գրում է․«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանում։ Թեև և նախկին, և ներկա իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բայց փաստ է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազի փորձառությունն ու ինտելեկտը գնահատվեց եղբայրական Ռուսաստանի կողմից, և այսուհետ Կոստանյանը ՌԴ դատախազների համար դասախոսություններ կկարդա։ Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ Կոստանյանն ինքն էլ հայտարարեց, որ պատրաստ է օգնել նոր իշխանություններին, իր կարողությունները ծառայեցնել մեկնարկած բարեփոխումներին, սակայն գնաց Մոսկվա։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կոստանյանից ճշտել նոր կարգավիճակի մասին տեղեկությունը, սակայն նրա հեռախոսն անջատված էր։ Այսպիսով, նախկին դատախազն էլ դուրս եկավ երկրից, որին ինչքան էլ քննադատած լինենք, չենք կարող չարձանագրել, որ պրոֆեսիոնալ կադր է և չկոռումպացված»։

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ