«Ժամանակը» գրում է. «Օրերս Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում։ Մեր աղբյուրի տեղեկություններով, սակայն, հարցաքննությունը մի քանի ժամ է տևել, տրվող հիմնական հարցերն էլ վերաբերել են Ծառուկյանի թիկնազորի ներգրավվածությանը Մարտի 1-ի դեպքերին և Ծառուկյանի կողմից Մարտի 1-ի ժամանակ ծախսված որոշակի գումարներին»։