«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ազգային ժողովը միաձայն ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին հատուցում տրամադրելու օրինագիծը

Ազգային ժողովը միաձայն ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին և տուժածներին հատուցում տրամադրելու օրինագիծը
04.06.2019 | 22:51

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց Աժ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի շրջանառության մեջ դրած «2008 -ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրինագիծը: Մարտի 1-ին միջին և ծանր վնասվածք ստացած քաղաքացիներն աջակցությունից օգտվելու համար պետք է ներկայացնեն դատաբժշկակական փորձագետի եզրակացությունը: Օրենքը չի վերաբերում թեթև մարմնական վնասվածք ստացած անձանց:
Առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նախագծի հեղինակ Լենա Նազարյանի ներկայացրած՝ քննչական ծառայության տվյալներով, 2008-ի մարտի 1-2-ին ծանր և միջին աստիճանի վնասվածք ստացել է 63 քաղաքացի: Նախատեսվում է աջակցություն տրամադրել նաև Մարտի 1-ին տուժած ոստիկաններին՝ բացի նրանցից, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվել և չեն արդարացվել: Աջակցության չափն ու կարգը կսահմանի Կառավարությունը:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ