«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վարչապետը փոխնախարարներ է նշանակել

Վարչապետը փոխնախարարներ է նշանակել
04.06.2019 | 22:56

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր փոխնախարարներ նշանակելու որոշումներ է ստորագրել՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի, Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, Գեղամ Վարդանյանը՝ Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի, Ավագ Ավանեսյանը և Արտակ Քամալյանը՝ Էկոնոմիկայի նախարարի, Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը և Լիլիա Շուշանյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ