«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով նիստը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով նիստը հետաձգվեց
04.06.2019 | 22:58

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէր։
Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դատարանում հայտարարեց՝ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով։ Բաղդասարյանը նշեց, որ գիշերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել. «Անձը, ունենալով տասնյակից ավելի հիվանդություններ, մոտ 12 ժամ բուժում չի ստանում, և պատճառը դա է, որ պարոն Գրիգորյանն այսօր ներկա չէ այս դատական նիստին»։
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին։

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ