«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Չեխիայում պահանջում են վարչապետի հրաժարականը

Չեխիայում պահանջում են վարչապետի հրաժարականը
04.06.2019 | 23:00

Չեխ ակտիվիստները պահանջում են վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը:
Ենթադրվում է, որ առաջիկայում Պրահայում նորից տեղի կունենան բողոքի ցույցեր տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ: «Բաբիշը փորձում է թաքցնել ճշմարտությունը, Եվրոպական հանձնաժողովը չի փոխի աուդիտի արդյունքները, Չեխիան պարտավոր կլինի բացատրություն ներկայացնել»,- ասել է «Տրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության Չեխիայի ազգային ծրագրի տնօրեն Դավիդ Օննդրաչկան: Մայիսի 31-ին Եվրոպական հանձնաժղովը հրապարակել է զեկույց, որի համաձայն, Չեխիայում փոքր և միջին բիզնեսին օգնելու համար եվրոպական ֆոնդից փոխանցված գումարի մի մասը հայտնվել է վարչապետ և մեծահարուստ գործարար Բաբիշին պատկանող «Ագրոֆերտ» կոնսորցիումի ընկերություններից մեկի հաշվեհամարում:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ