Հունիսի 1-ին 88 տարեկանում վախճանվել է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Միշել Սերը՝ հաղորդում է Agence France-Presse-ը: «Նա կյանքին հրաժեշտ է տվել խաղաղ՝ ընտանիքի անդամներով շրջապատված»,- հայտնել է նրա գրքերը տպագրած հրատարակչության խմբագիր Սոֆի Բանկարը:
Միշել Սերը ծնվել է 1930-ին: Նա 50 գրքերի հեղինակ է, Փարիզում երկար տարիներ դասախոսություններ է կարդացել և մանկավարժական գործունեություն ծավալել, իսկ 1990-ին Ֆրանսիական ակադեմիայի անդամ է ընտրվել: 1986-ին Սերը գրականության ոլորտում շնորհվող «Մեդիչի» մրցանակի դափնեկիր է դարձել: