«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարները եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումը կանցկացնեն Հայաստանում

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարները եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումը կանցկացնեն Հայաստանում
05.06.2019 | 12:15

Նիկոսիայում հունիսի 4-ին կայացել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Յորգոս Կատրուգալոսի և Նիկոս Քրիստոդուլիդեսի մասնակցությամբ: Նրանք համաձայնության են եկել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակն ընդլայնված քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով երեք երկրների միջև խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է: Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում՝ տնտեսություն, առևտուր, ներդրումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և նորարարություն, զբոսաշրջություն և մշակույթ: Նրանք ուրվագծել են եռակողմ ձևաչափով ձեռնարկվելիք հետագա քայլերը, որոշվել է երկրի ղեկավարների՝ եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում 2020-ի հունվարին։


Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի։ Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հիմնախնդրի հանգուցալուծման առնչությամբ Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարներն իրենց աջակցություն են հայտնել դրանց ամրապնդմանն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործըկերության համաձայնագրի շրջանակներում:


Հանդիպման ավարտին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն: Զոհրաբ Մնացականյանը, Յորգոս Կատրուգալոսը և Նիկոս Քրիստոդուլիդեսը հանդիպում են ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ։

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ