«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պեսկովը հերքել է Վենեսուելայի մասին Թրամփի հայտարարությունը

Պեսկովը հերքել է Վենեսուելայի մասին Թրամփի հայտարարությունը
05.06.2019 | 12:17

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը ԱՄՆ-ին չի տեղեկացրել, որ, իբր, զինվորական խումբը դուրս է հանում Վենեսուելայից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել էր՝ ռուսները զինվորականների մեծ մասին դուրս են բերում Վենեսուելայից: Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է համագործակցել սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ և Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ չի քննարկել այդ հարցը և ենթադրություն է հնչեցրել, որ ԱՄՆ նախագահը այդ լուրը, հավանաբար, մամուլից է վերցրել:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ