Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Հալեպ: ՊՆ-ից հայտնում են, որ հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ապահովման խնդիրներն իրականացվել են ռուսաստանյան կողմի աջակցությամբ: