«Ժամանակը» գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը այս պահին պաշտոնական արձակուրդում է: Ըստ մարզպետի մերձավոր շրջապատի՝ նա արձակուրդից չի վերադառնա մարզպետարան և կլինի այն մարզպետների շարքում, որ նշանակվելու են այլ աշխատանքի՝ անհամեմատ ավելի պակաս պատասխանատվությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում խոստովանել, որ իր կադրային քաղաքականությունը ձախողվել է, ուստի ձախողված կադրերին ոչ թե հեռացնում է իշխանությունից, այլ ինչ-որ անշառ գործ է տալիս»: