«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան որոշ մարզպետներ և մի քանի փոխմարզպետներ

Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան որոշ մարզպետներ և մի քանի փոխմարզպետներ
05.06.2019 | 12:26

«Փաստը» գրում է. «Առաջիկայում մարզային իշխանություններում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլև մարզպետներ: Ակտիվորեն խոսվում է Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզպետների մասին: Այս ցուցակը կարող է և վերջնական չլինել: Ընդհանուր առմամբ՝ իրականում ՏԻՄ համակարգում կա լուրջ դժգոհություւն՝ կապված ՏԻՄ օրենքում նախատեսված փոփոխությունների հետ:


Իշխանություններն իրենց առաջ նպատակ են դրել ազատվել փոխմարզպետների ինստիտուտից: Սա «Քաղպայմանագրի» թիմում դժգոհություններ է առաջացրել՝ «քայլել ենք, որ ազատե՞ք»: Եթե մարզպետների փոփոխության դեպքում, ըստ լուրերի, նրանց անպաշտոն չեն թողնի, փոխմարզպետների դեպքում դժվար կլինի բոլորին «տեղավորել»:

Դիտվել է՝ 292

Մեկնաբանություններ