«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Իմ քայլում» միակարծիք են՝ Ծառուկյանը չպետք է լինի խորհրդարանում

«Իմ քայլում» միակարծիք են՝ Ծառուկյանը չպետք է լինի խորհրդարանում
05.06.2019 | 12:27

«Հրապարակը» գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունում շատ քիչ հարցերի շուրջ են բոլորը միակարծիք։ Նման հարցերից է Գագիկ Ծառուկյանի հանդեպ վերաբերմունքը։ Ոմանք ավելի խիստ են տրամադրված, մի մասը կարծում է, որ դա մեղմորեն է պետք անել։ Բայց միակարծիք են՝ Ծառուկյանը չպետք է լինի խորհրդարանում։ Նրանք նաև նյարդայնանում են, որ Ծառուկյանը զանգում, հանդիպում է Նիկոլ Փաշինյանին։ Մի քննարկման ժամանակ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ասել է․ «Մենք պիտի հասնենք նրան, որ Ծառուկյանը զանգի միայն Լիլիթ Մակունցին, չհամարձակվի կապվել վարչապետի հետ»։ Շատերը համաձայնել են նրա ասածին»։

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ