«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ջիվան Աբրահամյանի կողմից Բակո Սահակյանի հասցեին հնչեցված սպառնալիքների փաստով քրգործի հարուցումը մերժվել է

Ջիվան Աբրահամյանի կողմից Բակո Սահակյանի հասցեին հնչեցված սպառնալիքների փաստով քրգործի հարուցումը մերժվել է
05.06.2019 | 12:55

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:


ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ