Լեգենդար ռոք երաժիշտներ Թոնի Այոմին (Black Sabbath) և Յան Գիլանը ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան՝ տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից:
Նրանք Երևան են եկել՝ մասնակցելու Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակին, որը կկայանա հունիսի 5-ին: Յան Գիլանն ու Թոնի Այոմը կայցելեն նաև Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում: