Չինաստանի նախագահը ժամանել է Մոսկվա՝ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը էլ ավելի խորացնելու նպատակով: «Վստահ եմ, որ այս այցը բարեբեր արդյունքներ կտա», - հայտարարել է Սի Ձինպինը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականն էլ շեշտել է՝ սրանով երկու երկրների հարաբերություններում նոր դարաշրջան է բացվում: Պեկինն ու Մոսկվան այժմ սառը հարաբերություններ ունեն Վաշինգտոնի հետ, Ռուսաստանը՝ Ղրիմի բռնակցման, Չինաստանը՝ տնտեսական տարաձայնությունների պատճառով: