«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Շառլ Ազնավուրի հավաքածուի քանդակներից մեկը վաճառվել է 2,1 միլիոն եվրոյով

Շառլ Ազնավուրի հավաքածուի քանդակներից մեկը վաճառվել է 2,1 միլիոն եվրոյով
05.06.2019 | 23:47

Christie աճուրդի տունը երեկ վաճառել է Շառլ Ազնավուրի հավաքածուի քանդակներից մեկը՝ 2,1 միլիոն եվրոյով: Ֆրանսիացի Ժերմեն Ռիշիեի բրոնզաձույլ արձանը՝ ցլի գլխից բռնած ցլամարտիկը, ստեղծվել էր 1953 ին, կրկնօրինակներն այժմ ցուցադրվում են աշխարհի հեղինակավոր թանգարաններում:


Ազնավուրը հայտնի էր արվեստի գործերի հանդեպ սիրով և սեփական մեծ հավաքածուն ուներ: Երեկ նույն աճուրդում վաճառվել է նաև Ազնավուրի հավաքածուից Սեզար Բալդաչինիի քանդակը՝ 72 հազար եվրոյով:

Դիտվել է՝ 320

Մեկնաբանություններ