«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրավաչափ չի համարում ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու որոշումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրավաչափ չի համարում ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու որոշումը
05.06.2019 | 23:49

Կարևորում ենք, որ նորմատիվային ակտերում կան երկիմաստ, երկակի մեկնաբանության դրույթներ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ընկերությանը տուգանելու որոշումը վիճարկվելո՞ւ է դատարանում։ «Կարևորում ենք նաև այն, որ նոր գործառույթը, որը 2016-ի սեպտեմբերից սկսվել է, փորձարարություն չէր անցել։ Այս բոլոր գործառույթների ընթացքում «Գազպրոմ Արմենիայի» կողմից բացառապես բաժանորդների շահերից բխող գործողություններ են կատարվել։ Դրանք չեն ազդել և ոչ մի բաժանորդի անվտանգության վրա։ Մենք դեմ ենք այս որոշմանը։ Տուգանքն իրավաչափ չենք համարում», - ասաց Աշոտ Հակոբյանը։ Նա նշեց, որ իր իրավասություններից դուրս է ասել՝ արդյոք ՀԾԿՀ-ի որոշումը վիճակվելու՞ է դատարանում։


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետը հրաժարվեց պատասխանել նաև սակագնի մասին հարցերին՝ կրկին շեշտելով, որ այս թեման իր իրավասությունների շրջանակներից դուրս է։
ՀԾԿՀ-ն որոշել է կանոնների կետերը և լիցենզիայի պայմանները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ