«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արթուր Վանեցյան. ԱԱԾ գործունեության հիմնական ուղղությունը շարունակում է մնալ հետախուզությունն ու հակահետախուզությունը

Արթուր Վանեցյան. ԱԱԾ գործունեության հիմնական ուղղությունը շարունակում է մնալ հետախուզությունն ու հակահետախուզությունը
05.06.2019 | 23:49

ԱԱԾ-ն ՀՀ անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է, ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «2001-ի դեկտեմբերի 28-ին ընդունված ԱԱԾ մարմինների մասին ՀՀ օրենքով սահմանված է, որ ԱԱԾ-ն ՀՀ անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է և իր իրավասության սահմաններում ապահովում է անձի, հասարակության և պետության անվտանգությունը: ԱԱԾ մարմինների գործունեությունն ապահովվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝ հետախուզություն, հակահետախուզություն, Սահմանադրական կարգի և ահաբեկչության դեմ պայքար, պետական սահմանի պահպանում, տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդում և այլ ուղղություններում», - ասաց Վանեցյանը: Նա ընդգծեց, որ ԱԱԾ գործունեությունը ընդգրկում է ՀՀ կենսագործունեության բոլոր ոլորտներն ու բնագավառները: «Այն ներառում է ՀՀ պաշտպանվածության ամրապնդումը, անվտանգության ապահովումը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեության բացահայտումը, կանխումն ու խափանումը», - հավելեց Վանեցյանը:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ