«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արթուր Վանեցյան. ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ

Արթուր Վանեցյան. ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ
05.06.2019 | 23:52

ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտելու համար։ «Քրեական գործը ՀՔԾ վարույթում է, ՀՔԾ-ն երեկ տարածել է համապատասխան հաղորդագրորթյուն, որից առավել բան ես ասել չեմ կարող։ Բայց հավաստիացնում եմ՝ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն, միմյանց հետ համագորակցելով, իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ»՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ խոսելով Մարտի 1-ի գործով առաջին ձերբակալության մասին։ Արթուր Վանեցյանը կանխատեսումներով չի կարող զբաղվել, կլինեն փաստեր ու բացահայտումներ, որի մասին հանրությունը կտեղեկացվի։ Հարցին՝ ԱԱԾ-ից անհետացած նյութեր վերաբերու՞մ են Մարտի 1-ին ու դրա վերաբերյալ քրեական գործ հարուցվե՞լ է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.
«Քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ կասկած որևէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ այդ փաստաթղթերի անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի»։ Արթուր Վանեցյանն նշեց՝ շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում, որն առաջիկայում կավարտվի ու կփոխանցվի քննչական մարմին։

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ