Երբ որոշվել էր, որ մայիսի 29-ին Նուր-Սուլթանում պետք է հանդիպում տեղի ունենա, որոշվել էր անցած տարի՝ դեկտեմբերին։ Այդ ժամանակ չէինք կարող կանխատեսել, որ մայիսի 29-ին լինելու է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, որովհետև ԱԺ-ն դեռ ձևավորված չէր։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին հարցուպատասխանի ժամանակ իր բացակայության թեմային։ «Ասում էին, որ Նուր Սուլթանում ես արագ... Ես այնտեղից մի քիչ շուտ եմ դուրս եկել, որ գամ, ԱԺ հարցուպատասխանին հասնեմ։ Սովորաբար շարժվում եմ՝ լուսացույցների տակ կանգնելով։ Օդանավակայանից հրահանգել եմ բոլոր ճանապարհները բացեն, որ հասնեմ ԱԺ հարցուպատասխանին։ Արդեն հասել էի ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին ու ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերը հանել են, մնացել է մեկ պատգամավոր, Ձեր գալն անիմաստ է։ Այնպես որ չհասցրի», - ասաց վարաչպետը։