«Մեզանից ոչ ոք չի քննարկում, որ իսկապես դատաիրավական համակարգում կան շատ լուրջ խնդիրներ, որ դատաիրավական համակարգի հանդեպ կա վստահության շատ լուրջ դեֆիցիտ և չկա վստահություն այդ համակարգի նկատմամբ, սակայն վեթինգի գործընթացը պետք է իրականացվի բացառապես օրենսդրության և սահմանադրական նորմերին համապատասխան պայմաններում և կրի քաղաքական բնույթ»՝ ԱԺ ճեպազրույցներում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա հայտարարեց, որ իրենց համար անակնկալ է եղել նիստին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից լսել, որ վեթինգի հետ կապված օրենսդրական նախաձեռնություն կա, որ տևական ժամանակ իրականացվում է:
«Այդ մասին լսել ենք ԱԺ ամբիոնից: Մեզ ու ԼՀԿ մեր գործընկերներին կոչ է արվում ներկայացնել առաջարկություններ մեկշաբաթյա ժամկետում: Առաջարկություններ ներկայացնել մի նախագծի վերաբերյալ, որը մենք չենք տեսել, չգիտենք՝ ինչ տեսք ունի, չգիտենք, թե կոնկրետ իրականացման ինչ մեխանիզմներ է ենթադրում, դա մեզ համար անհասկանալի գործելաոճ էր»,- նշեց նա: Տոնոյանը հավելեց, որ ինչ վերաբերում է համակարգում քաղաքակրթության նորմերին համապատասխան փոփոխություններին, իրենք միանշանակ կիսում են այն կարծիքը, որ պետք է իրականացվեն փոփոխություններ: