«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մարիա Զախարովա. ՌԴ-ն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտությունը կարգավորելու համար

Մարիա Զախարովա. ՌԴ-ն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտությունը կարգավորելու համար
05.06.2019 | 23:58

Ռուսաստանն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտությունը կարգավորելու համար՝ ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով շփման գծում վերջին թեժացումը: «Մենք ամեն ինչ անում ենք, որ գործը տանենք դեպի տարածաշրջանում բազմամյա և երկարատև ճգնաժամի կարգավորում»,- ասել է Զախարովան: Նա նշել է. «Տարածաշրջան միջնորդների այցի արդյունքների մասին ամբողջ տեղեկատվությունը հրապարակվել է նրանց ամփոփիչ հայտարարության մեջ: Ես դրան հավելելու ոչինչ չունեմ»:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ