«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իրանը վճռական հակահարված կհասցնի անհրաժեշտության դեպքում

Իրանը վճռական հակահարված կհասցնի անհրաժեշտության դեպքում
05.06.2019 | 23:59

Թեհրանը հակամարտության չի ձգտում այլ երկրների հետ, բայց վճռական պատասխան կտա անհրաժեշտության դեպքում: Այդ մասին՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Կատարի էմիր Թամիմ բեն Հադամ ալ Թանիին հեռախոսազրույցի ընթացքում: «Իրանը ձգտում է հասնել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման, ոչ մի ցանկություն չունի և հակված չէ բախումների մեջ մտնել այլ երկրների կամ խոշոր ուժերի հետ: Բայց եթե նրանք խելամիտ չվարվեն, անկասկած, կբախվեն վճռական պատասխանի, որը նրանց կստիպի զղջալ»,-ասել է Ռուհանին: Իրանի նախագահը և Կատարի էմիրը նաև քննարկել են Մերձավոր Արևելքի խնդիրները. Ռուհանին հայտարարել է, որ դրանք չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, իսկ Կատարի էմիրը երկխոսությունը համարել է հարցերի լուծման միակ հնարավոր ուղին:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ