«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

15 երկրների ղեկավարներ Պորտսմուտում նշել են Երկրորդ ճակատի բացման 75-ամյակը

15 երկրների ղեկավարներ Պորտսմուտում նշել են Երկրորդ ճակատի բացման 75-ամյակը
06.06.2019 | 13:18

15 երկրների ղեկավարներ, նրանց թվում՝ Մեծ Բրիտանիայի թագուհին և վարչապետը, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահներն ու Կանադայի վարչապետը մեկնել են բրիտանական Պորտսմուտ՝ դաշնակից զորքերի ափհանման 75 ամյակի միջոցառումներին մասնակցելու: 1944-ի հունիսի 6-ին դաշնակիցների 150 000 զինվորներ նավերով դուրս եկան Նորմանդիայի ափ՝ բացելով Երկրորդ ճակատը հիտլերյան Գերմանիայի դեմ: Ամիսներ շարունակված մարտերն ավարտվեցին Փարիզի ու Արևելյան Եվրոպայի ազատագրմամբ: Միջոցառումներին ներկա էր նաև Գերմանիայի կանցլերը:

«Նրանք, որ ընկան, ազատագրեցին մեզ բոլորիս ֆաշիստներից ու ազատություն բերեցին Գերմանիա», - ասել է Անգելա Մերկելը:
Արևմտյան դաշնակիցները հռչակագիր են ստորագրել, որով պարտավորվել են ապագայում «միջազգային տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով»:
Ռուսաստանը հանդիսավոր միջոցառումներին հրավիրված չէր:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ