«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սորոսի հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը կրկնապատկվել է

Սորոսի հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը կրկնապատկվել է
06.06.2019 | 13:20

«Ժամանակը» գրում է. «Պարզվում է՝ Բաց հասարակության հիմնադրամի՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցներին բավականին ոգևորել են Նարեկ Մալյանի և նրա կողմնակիցների միջոցառումները: Դրանց արդյունքում հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձը կրկնապատկվել է, քանի որ համարվում է, որ նրանք աշխատում են էքստրեմալ պայմաններում:


Չի բացառվում, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը դրամաշնորհ տրամադրի Նարեկ Մալյանին ամիսը մեկ-երկու անգամ նման բողոքի ակցիաներ կազմակերպելու համար, որպեսզի էքստրեմալ աշխատանքային պայմաններից բխող աշխատավարձի կրկնապատկումը չընդհատվի»:

Դիտվել է՝ 244

Մեկնաբանություններ