«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Քննարկվում է տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը

Քննարկվում է տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը
06.06.2019 | 13:21

«Հրապարակը» գրում է. «Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նրանց «քավության նոխազ» կդարձնեն՝ այս պաշտոնյաների ուսերին բարդելով տնտեսական հեղափոխության և պետության զարգացման դանդաղկոտության պատճառները։ Երեկ մեր լրագրողը նախարար Ջանջուղազյանին հարցրել է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Նա, սովորույթի համաձայն, հումորի է վերածել՝ ասելով, թե վերջապես իր սիրած «առանց կոստյումի» ֆորմատում հանդես կգա, նաև ավելացրել է․ «Ինչո՞ւ եք զարմանում․ եթե դուք ինձ առանց կոստյումի չեք պատկերացնում,ասեմ, որ հաճախ է այդպես լինում, տանը և այլ վայրերում, ես միշտ չէ, որ կոստյում եմ հագնում»:


Քննադատների տեսակետներին ի պատասխան՝ նա նշել է․ «Ես այդպես միարժեք չեմ կարող գնահատել, ասել՝ դանդաղ է, կտրուկ է, արագ է և այլն, որովհետև, նախ՝ չափորոշիչներ սահմանված չեն, որ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Երկրորդն էլ՝ սպասումների իմաստով․ ես երազել կարողանո՞ւմ եմ, թե՞ չէ։ Կարողանում եմ։ Իմ պատկերացրածն ու երազածն այն չէ, ինչ մենք ունենք, բոլոր ջանքերը պետք է ներդնենք՝ մեր երազանքն իրականություն դարձնելու համար»։


Ջանջուղազյանը, հղում անելով Փաշինյանի խոսքերին, իր մտքերն էլ շարադրել է նույն տրամաբանությամբ․ «Ինչքան էլ մենք ուզում ենք ամեն ինչ ունենալ միանգամից ու հիմա, պետք է հաշվի նստենք իրականության հետ․ կառավարության որոշումները չեն կարող չլինել հավասարակշռված»:

Դիտվել է՝ 227

Մեկնաբանություններ