«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀԲԸՄ-ն քառապատկում է ջանքերը՝ նոր շունչ հաղորդելու Արցախի տնտեսությանը և աջակցելու ժողովրդին

ՀԲԸՄ-ն քառապատկում է ջանքերը՝ նոր շունչ հաղորդելու Արցախի տնտեսությանը և աջակցելու ժողովրդին
06.06.2019 | 13:26

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) այսօր էական խթան հաղորդեց իր «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամին, որը իրենից ներկայացնում է Արցախում սոցիալ-տնտեսական կայուն աճի քառուղի ռազմավարություն՝ կառուցված կրթության, մշակույթի, մարդասիրական օգնության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի ծրագրերի շուրջ: ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը, հավատացած լինելով, որ տնտեսության կայուն աճը նույնքան բացառիկ նշանակություն ունի Արցախի գոյատևման համար, որքան խաղաղության բանակցությունները և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, նշեց. «Մարդկանց համար ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու հետ մեկտեղ, ուժեղ տնտեսությունը նշանակում է նաև առավել զորեղ զինված ուժեր և, ի վերջո, ավելի ապահով հայրենիք»: Հիմնվելով պատերազմից բզկտված ու շրջափակման մեջ գտնվող երկրում տասնամյակներ շարունակ մարդասիրական և սոցիալ-տնտեսական նախաձեռնություններին իր աջակցության վրա՝ «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամը պաշտոնապես հիմնվել է 2018թ.՝ որպես հովանի կազմակերպություն, որ լավագույնս արտացոլում է ծրագրերի փոխկապակցվածությունը՝ հանուն ազգային վերածննդի. սկսած 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ շտապ բուժօգնության տրամադրումից մինչև նորարարների գալիք սերնդի կրթում Ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համագործակցության միջոցով, արժանավոր ուսանողներին համալսարանական կրթաթոշակների տրամադրում, աջակցություն զինված ուժերի սպաների կրթությանը և մարտական, և ոչ մարտական ծառայության պայմաններում: Մշակութային ասպարեզում Հիմնադրամը շարունակում է աջակցել Արցախի կամերային նվագախմբին, որը Հիմնադրամի օգնությամբ ստեղծվել է 2004թ.: Այդ ժամանակից նվագախումբը շրջագայել է աշխարհով մեկ՝ իր համաշխարհային հաջողության շնորհիվ ուղի հարթելով Արցախի նոր երաժշտական դպրոցի համար:


Հիմնադրամը 2018-ին հավելել է երկու նոր գյուղատնտեսական նախաձեռնություն՝ ՀԲԸՄ «Հուսո դաշտերը» և ՀԲԸՄ «Ձիթենու այգիները»: Երկուսն էլ նախատեսված են գյուղատնտեսներին, այդ թվում՝ սիրիահայ ընտանիքներին հզորացնելու համար, որ նրանք Արցախը վերածեն արտադրության ոլորտի «առատության եղջյուրի», ոչ միայն բնակչությանը տեղում պահելու, այլև տարածաշրջանային առևտրի հնարավորություններ ստեղծելու նպատակով:
Հիմնադրամի ջանքերը բազմապատկելու մասին հայտարարելու հետ մեկտեղ, ՀԲԸՄ-ն ներդրել է երկու նոր ծրագիր՝ ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը և ՀԲԸՄ «Սովորիր և վաստակիր» ծրագիրը, որ նպատակ ունեն խթանելու տնտեսական գործունեությունը և նվազեցնելու աղքատությունը:


ՀԲԸՄ «Սովորիր և վաստակիր» ծրագիրը մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություն է, որը օգնում է տարբեր կրթություն և հմտություններ ունեցող արցախցիներին՝ ստեղծել եկամտի առավել կայուն և շահավետ աղբյուրներ՝ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնման միջոցով: Ծրագիրը նաև նպատակ ունի վերապատրաստումների միջոցով զարգացնել պետական ծառայողների մասնագիտական հմտությունները, Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների համար օգնել առավել նպաստավոր միջավայր ձևավորել: Ընտրված ձեռներեցները կներգրավվեն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շարունակական կրթության ծրագրի շրջանակներում կազմակերպվող Բիզնեսի կառավարման դասընթացում: Ավարտելուն պես նրանք հնարավորություն կունենան մասնակցելու մրցույթի՝ փոքր դրամաշնորհներ ստանալու և տարբեր բնագավառների փորձագետների մեկամյա օժանդակությունից օգտվելու նպատակով:


Շահառուների մեկ այլ խումբ կանցնի անգլերենի վերապատրաստում, իսկ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի շարունակական կրթության ծրագրի շրջանակներում առաջարկվող բազմաթիվ դասընթացներից առնվազն 5 դասընթաց ավարտողներին կշնորհվի Զբոսաշրջության և հյուրընկալության մենեջմենթի վկայագիր: ՀԲԸՄ-ի «Սովորիր և վաստակիր Արցախում» ծրագիրը հանձնառու է ամրապնդել նաև մասնագիտական զարգացման դասընթացների և հայաստանյան գործընկերների հետ փոխադարձ այցերի միջոցով պետական հատվածի ծառայողների կարողությունները: Ծրագիրը կօգնի Արցախի կառավարությանը՝ մշակել գործողությունների ծրագրեր և լրացնել քաղաքականությունում առկա բացերը, ինչպես նաև բարելավել բիզնես-միջավայրը փոքր և միջին ձեռնարկությունների համար: ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագիրը Արցախում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ կատարելագործելու համար Ստեփանակերտում և մարզերում ապրող կանանց ձեռնարկատիրական հմտությունները և օգնելու, որպեսզի նրանք հաջողեն բիզնես աշխարհում: Ծրագիրը մաս է կազմում ՀԲԸՄ Կանանց կարողությունների հզորացման ծրագրի, որը մեկնարկել է 2017-ին Հայաստանում՝ օգնելու Հայաստանում կանանց իրավունքներն առաջ մղելու և նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու գործին:


«Ձեռնարկությունների հիմնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և արտահանման խթանումը տնտեսական զարգացման բանալին են: Այդ է պատճառը, որ մենք միանում ենք Արցախի կին ձեռներեցներին աջակցելու ՀԲԸՄ-ի նախաձեռնությանը՝ օգնելով նրանց ընդլայնել իրենց ֆինանսական և ձեռնարկատիրական գիտելիքները և առավել ակտիվորեն ներգրավվել երկրի տնտեսության զարգացման գործում», - նշեց «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի Խորհրդի և Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա-Էռնեկյանը:

Դիտվել է՝ 236

Մեկնաբանություններ