«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ապրիլյանին մասնակցած ուսանողների՝ բյուջեից փոխհատուցվող ուսվարձերը չեն փոխանցվել բուհերին

Ապրիլյանին մասնակցած ուսանողների՝ բյուջեից փոխհատուցվող ուսվարձերը չեն փոխանցվել բուհերին
06.06.2019 | 13:29

«168 ժամը» գրում է. «Կառավարությունը, մեղմ ասած՝ խաբել է Ապրիլյան պատերազմին մասնակցած զորացրված ուսանողներին, բյուջեից փոխհատուցվող ուսվարձերի զեղչերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերին չի փոխանցել: Ստեղծված քաոսի պատճառով երեկ բուհերում մեծաթիվ ուսանողների թույլ չեն տվել մտնել քննության: Բուհերում վկայակոչել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ներքին կարգով իջեցրած հրամանը:


Դեկաններն ասել են, որ նախարար Հարությունյանն ասել է՝ ծնողներն իրենք պիտի ամբողջ վարձերը վճարեն, իսկ թե ինչ հիմքով է նախարարը շրջանցել կառավարության որոշումը, ինչու է թաքուն հրաման արձակել և հենց վերջին պահին, դեկանատներում պատասխան չեն ունեցել: «168 ժամ»-ին ահազանգած ուսանողները տարբեր բուհերից են՝ Երևանի Ֆրանսիական համալսարանից, ԵՊՀ-ից և Տնտեսագիտական համալսարանից: Ստացվում է՝ խնդիրը համատարած է:


Խոսքն Ապրիլյան պատերազմից զորացրված բոլոր ուսանողների մասին է: Նախկին իշխանությունների օրոք որոշվել էր՝ 50 տոկոս հավասարեցված պայմաններով զեղչել բոլոր նրանց ուսումնական վարձերը, ովքեր այդ օրերին եղել են զինուժում, ընդ որում ՝ անկախ վիճելի հանգամանքից՝ զինվորն անմիջականորե՞ն է մասնակցել ապրիլյանի մարտական գործողություններին, թե՞ գտնվել է մարտական հերթապահության մեջ: Այս դրույթը հավասարեցվեց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ և զինգրքույկներում թերի նշագրումների խնդիրն արագ համակարգվեց ՀՀ ՊՆ-ում ԼՂՀ ՊԲ-ի միջոցով:


Փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ պատասխանատու կառույցից՝ ՀԵՀ-ից: Դժվարությամբ հայտնաբերեցինք ՀԵՀ-ի նորանշանակ ղեկավարի անձնական հեռախոսահամարը, քանի որ, պարզվում է՝ բոլոր տրամաբանական ճանապարհները՝ ՀԵՀ-ից որևէ մեկին գտնելու համար, այլևս չկան, հեղափոխությունից այս կողմ գրանցված բոլոր հեռախոսահամարները չեն գործում, Ֆեյսբուքում դատարկություն է, ՀԵՀ-ի պաշտոնական կայքում կյանքն առհասարակ կանգ է առել, վերջին անհասկանալի նորությունը տեղադրվել է փետրվարին: Ի վերջո հայտնաբերեցինք ՀԵՀ-ի նորանշանակ ղեկավարին՝ Արգամ Արշակյանին: Նա միայն մի բան կարողացավ ասել՝ ապրիլյանից զորացրված ուսանողների զեղչերի փոխհատուցումն արված է, բոլոր բուհերն ապրիլ ամսին ստացել են փոխանցումները:


Խնդրեցինք թիվ հրապարակել, սակայն նա հրաժարվեց, արտոնյալ ուսանողների ցանկն ուզեցինք՝ դարձյալ հրաժարվեց, խնդրեցինք գոնե հայտատու, բայց մերժված ուսանողների ցանկը հրապարակել, սակայն Արգամ Արշակյանը դարձյալ հրաժարվեց: Մեր խնդրանքը՝ գոնե հրապարակել այն ուսանողների թիվը, որոնց հոգսը, ստանձնած պարտավորության համաձայն, թեթևացրել է կառավարությունը, կրկին ապարդյուն անցավ: Այս թիվը ևս, ինչպես Արշակյանն ասաց՝ չունեն, ու բոլոր բացակա ինֆորմացիաների դիմաց միայն մի խոստում կարողացավ շռայլել. «Մի օր աշխատակազմն այս բոլոր թվերն ի մի կբերի, և մենք ասուլիս կտանք»:


Այս անորոշ պատասխաններից հետո ստիպված հետաքրքրվեցինք, թե ովքեր են հեղափոխությունից հետո ընդգրկվել այս հիմնադրամի՝ ՀԵՀ-ի, հոգաբարձուների խորհրդի կազմում, որպեսզի կարողանանք «քցված» ուսանողներին հուզող հարցերի պատասխանները ստանալ: Պարզվեց՝ չգիտի: ՀԵՀ-ում մեկ ամիս պաշտոնավարող ղեկավար Արգամ Արշակյանը չթաքցրեց, որ անգամ իր նոր տերերի անունները չգիտի: Փաստորեն, իրենից հաշվետվություն պահանջողների ով լինելը էական չէ Արգամ Արշակյանի համար: Ի դեպ, նույն Արգամ Արշակյանը, պարզվում է՝ հներից է՝ ՀԵՀ մարզային կառուցի ղեկավար: Սակայն, ինչպես երևում է՝ հեղափոխությունից հետո իբր հին գիտակի առավելությամբ, ՀԵՀ-ի ղեկավարի պաշտոնը նվաճած Արշակյանն իրավիճակին չի տիրապետում՝ անգամ Նոր Հայաստանի «թափանցիկության» պայմաններում: Փաստի առաջ կանգնած ուսանողներին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից առայժմ պատասխան չեն տրվել»:

Դիտվել է՝ 223

Մեկնաբանություններ