«Ժամանակը» գրում է. «Իշխանությունը որոշել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի միջոցով ոչնչացնել ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ցույց տալով, որ Ծառուկյանը հանրային աջակցություն չունի նույնիսկ իր հարազատ քաղաքում: Աբովյանում «Իմ քայլի» քայլերթը տպավորիչ դարձնելու համար մոբիլիզացվել է կուսակցության և իշխանության ողջ ներուժը՝ Հրազդանից մինչև Մարտունի, Էջմիածնից մինչև Աշտարակ»: